Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակի շուրջ պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել, «Ազատության» հարցին ի պատասխան, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Երբ պատասխան լինի, կնշենք»,- կարճ ասաց Սաֆարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկըՓոխարտգործնախարարը, որ վերջերս խորհրդարանում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում են, հրաժարվեց ոչ միայն այդ, այլ նաև օրերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի անդամների հանդիպումից մանրամասներ հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է երեք սկզբունքների հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր. վարչապետ