Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Մարկ Լիբբին, արխիվ:

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին երեկ ժամանել է Բաքու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը։

«Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքների մեկնարկին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Մարկ Լիբբին արհեստավարժ դիվանագետ է՝ խորհրդատու-պատվիրակ կոչումով։

Լիբբին նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Եվրոպական միությունում, ինչպես նաև ԵՄ-ում ԱՄՆ առաքելությունում Բրյուսելում:

Բացի այդ, նա դիվանագիտական աշխատանք է կատարել Լեհաստանում, Բահամյան կղզիներում, Կիպրոսում և Իրաքում, ազատ խոսում է լեհերեն և ֆրանսերեն: