Ռուսական բանակը ավելանում է

Ուրբաթ երեկոյան հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը ՌԴ-ի զինված ուժերի թվաքանակի մասին։ Ռուսական բանակում ծառայողների թիվը սահմանվում է 2 միլիոն 209 հազար 130 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 320 հազար զինվորական։

Նախկինի համեմատ Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակը ավելանում է շուրջ 170 հազար զինծառայողներով։