Արաբական ծագումով, իսրայելցի գործիչ, Իսրայելի խորհրդարանի անդամ Մանսուր Աբասը CNN-ի հետ հարցազրույցում պաղեստինյան արմատական խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքը։
«Անցյալի փորձը ցույց է տալիս, որ բռնությունների միջոցով իրենց նպատակներին հասնելու գրոհայինների գործողությունները միշտ անհաջողության են մատնվում և ամեն անգամ այդ փորձերի զոհն է դարձել պաղեստինյան ժողովուրդը, որը դրա համար շատ բարձր գին է վճարել», - ասել նա։
Մանսուր Աբասը, ով նաև մահմեդական պահպանողական RAAM կուսակցության ղեկավարն է, ասել է, որ պաղեստինյան զինված խմբավորումները պետք է վայր դնեն զենքը և Պաղեստինի ինքնավարության իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված միասին աշխատեն Պաղեստին պետություն ստեղծման հասնելու համար։
Գազայի հատվածում գործող պաղեստինյան «Համաս»-ը ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում պատերազմը վերսկսվեց, ՄԱԿ-ն ահազանգում է՝ դժոխքը վերադառնում է Գազայի հատված