Ռուսական կողմը մեկ գիշերվա ընթացքում հարձակվել է Օդեսայի շրջանի վրա իրանական արտադրության 11 անօդաչու թռչող սարքերով, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 10 անօդաչու թռչող սարք է խոցել Օդեսայի երկնքում և մեկ կառավարվող հրթիռ Դնեպրոպետրովսկի մարզում, հայտնել է հրամանատարությունը Telegram-ում՝ հավելելով, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմից։
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի նոր փուլին ընդառաջ Ուկրաինան պաշտպանական գծեր կկառուցի