Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ, որը հանգեցրել է որոշակի նյութական վնասների, հայտնում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն զինվորական աղբյուրին:
«Շաբաթ օրը ժամը 1.34-ին իսրայելական թշնամին հրթիռային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի ուղղությամբ՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ կետեր», - գրում է SANA-ն:
Ըստ աղբյուրի, բանակի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ագրեսիան և խոցել հրթիռների մեծ մասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում պատերազմը վերսկսվեց, ՄԱԿ-ն ահազանգում է՝ դժոխքը վերադառնում է Գազայի հատված