«Արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն». Լավրով

«Արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն», - այսօր այս կազմակերպության՝ Սկոպյեում ընթացող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի», - ասել է Լավրովը՝ պնդելով, թե կազմակերպությունը «անդունդի եզրին է»։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրա ամենավառ վկայություններից մեկը Մերձդնեստրում տիրող կացությունն է, որտեղ «նպատակաուղղված կերպով սպանում են 5+2 ձևաչափը, այն վերջինն, ինչ մնացել է Մերձդնեստրի հակամարտության լուծմանն ուղղված համատեղ ջանքերից»։

«Մոլդովային Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հաջորդ զոհի դերն է վերապահված», - հայտարարել է Լավրովը։