«Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային քաղբանտարկյալ է ճանաչել։
Կուրմաշևան այժմ գտնվում է Կազանի քննչական մեկուսարանում։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 18-ին։
Ավելի վաղ ռուսաստանցի իրավապահները առգրավել էին երկքաղաքացի հանդիսացող Կուրմաշևայի ռուսական և ամերիկյան անձնագրերը։ Ռուսաստանի դատախազությունը լրագրողին մեղադրում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրությունը խախտելու մեջ։ Քննչական մարմինների պնդմամբ՝ Կուրմաշևան չի դիմել պատկան մարմիններին իրեն օտարերկրյա գործակալների ցանկում ընդգրկելու խնդրանքով, ինչպես պահանջում է ռուսաստանյան օրենսդրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաթարստանի գերագույն դատարանն ուժի մեջ թողեց լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը