Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը:
Ինչպես երեկ փոխանցել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցում են ոչ միայն երկու երկրների փոխվարչապետերը, այլև հանձնաժողովների մյուս անդամները:
Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ էր հնչել, ինչին ի պաստասխան Երևանից հայտարարեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 30-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ ՀՀ ԱԳՆ