Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սկոպյե:
Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական համաժողովին, որում նախատեսված է նրա ելույթը:
Բայրամովը նաև հանդիպումներ կունենա տարբեր երկրների պաշտոնատար անձանց հետ, ասված է հաղորդագրությունում:
ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով երեկ հանդիպումներ է ունեցել, մասնավորապես, Միացյալ Նահանգների պետքարտուղարի, Նիդերլանդների և Ռումինիայի արտգործնախարարների հետ:
Սկոպյեում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին կողմերը չեն հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյանն ու Բլինքենը հանդիպել են Սկոպյեում, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման զարգացումներըԱրարատ Միրզոյանը Սկոպյեում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական համաժողովին