ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, Իսրայելի «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբաս Քամելը Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են վարում Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի ժամկետը երկարաձգելու համար։
4-օրյա հրադադարը երկու օրով երկարաձգելու ավելի վաղ ձեռք բերված համաձայնության ժամկետն այսօր ավարտվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում ևս երկու օր չեն լսվի պայթյուններ, չեն զոհվի խաղաղ բնակիչներ