Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ իրանական արտադրության 21 անօդաչու թռչող սարքերով և երեք Kh-59 հրթիռներով, հայտնում է ուկրաինական կողմը:
«Թշնամու բոլոր հարձակողական անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Կիևի, Խերսոնի, Զապորոժիեի և Խմելնիցկի շրջանների մոտ։ Բացի այդ, երկու կառավարվող հրթիռ է ոչնչացվել Միկոլայի շրջանում։ Երրորդը չի հասել իր նպատակին», - նշել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:
Մինչդեռ Մոսկվան հայտնում է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը, որը շարժվում էր դեպի Մոսկվա, նոյեմբերի 29-ի վաղ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ հավելելով, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է Պոդոլսկի վրա՝ քաղաքից մոտ 45 կիլոմետր դեպի հարավ։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սոբյանինի հայտարարությունը։
Այս տեղեկությունները չեն կարող ստուգվել անկախ դիտորդների կողմից: