ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ն ազատ է արձակել ևս 12 պատանդի, հատնում է Al Jazeera արաբական հեռուստակայանը՝ հղում կատարելով Իսրայելի բանակին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ):
ԿԽՄԿ-ն, ըստ Al Jazeera-ի, նշել է, որ պատանդների Գազայից դուրս տեղափոխումը կայացել է Եգիպտոսի հետ Ռաֆահ անցակետով երեքշաբթի օրը՝ հրադադարի հինգերորդ օրը:
Նախորդ օրերին «Համաս»-ն ազատ է արձակել 39 իսրայելցու և ևս 19 օտարերկրացու առանձին համաձայնությամբ։ Իսրայելն, իր հերթին, փոխանցել է 117 պաղեստինցու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում ևս երկու օր չեն լսվի պայթյուններ, չեն զոհվի խաղաղ բնակիչներ