Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

«Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։

Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում Ալիևի հաղթանակների փոխարեն կոռուպցիայի մասին գրող ԶԼՄ-ի դեմ բռնաճնշումները թափ են հավաքումFreedom Now-ը պահանջում է ազատ արձակել Abzas Media-ի լրագրողներին Ադրբեջանում նոր բռնաճնշումներ անկախ մնացած լրատվամիջոցի դեմ՝ մեղադրանքներ, խուզարկություններ, ձերբակալություններ Ադրբեջանում Abzas Media-ի երկրորդ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելԲաքուն Abzas Media-ի ղեկավարին մեղադրում է «արտարժույթի մաքսանենգության մեջ»Ձերբակալվել է Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը