Մոսկվան և Թեհրանը ավարտուն տեսքի են բերել ռուսական արտադրության Су-35 մակնիշի ռազմական ինքնաթիռների, Mи-28 գրոհային ուղղաթիռների և Յակ-130 վարժական օդանավերի ձեռքբերման շուրջ գործարքը։
Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով իսլամական հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ Մեհդի Ֆարահիին։
Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ռուսական արտադրության նորագույն օդանավերն ու ուղղաթիռները Իրան կառաքվեն մոտ ապագայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը նորագույն Су-35 օդանավեր կստանա Մոսկվայից