ԱՄՆ ներկայումս պատրաստ չէ Հայաստանին որոշակի զինտեխնիկա, զինամթերք տրամադրել, «Ազատության» հետ զրույցում ասաց Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին տրամադրել դիվանագիտական կապիտալ, ռազմագիտության հետ կապված տարբեր ռեսուրսներ, բայց զինանյութ, զինամթերք, զինտեխնիկա, այս պահին այդտեղ չենք հասել», - ասաց Կոպալյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է հատկացնել իր ռեսուրսները՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանման, Հայաստանի ժողովրդավարական համակարգը հզորացնելու հարցում։
Կոպալյանը նաև շեշտեց՝ ԱՄՆ-ը օգնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական բարեփոխումների ծրագրերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ բարձրաստիճան զինվորականը հայտնել է Նահանգների պատրաստակամությունը՝ ՀՀ-ի հետ ռազմական մի շարք ոլորտներում համագործակցության«Միացյալ Նահանգներն այդ հարցին շատ լուրջ է մոտենում, իրենք բազմաթիվ երկրների են տալիս այդ օգնությունը, բայց այն երկրներին, որոնց տալիս են այդ օգնությունը, իրենք երկար ժամանակ ստեղծել են այդ խորը հարաբերությունները, որ թույլ է տվել հասնել այդ քայլին։ Մենք չենք կարող սպասել որ մեկ-երկու տարվա մեջ ԱՄՆ-ը սկսի Հայաստանին այդ մակարդակի օգնություն տալ»,- ասաց պրոֆեսորը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․