Գազայի հատվածը խիստ պահանջված վառելիք է ստանում

«Ռաֆահ» անցակետը

Իսրայելի ու «Համաս»-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայն, Եգիպտոսի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետով այսօր առավոտից ավելի քան 60 տրանսպորտային միջոց է անցել Գազայի հատված` տեղափոխելով նաև վառելիք՝ գազ, բենզին ու դիզվառելիք։

Վառելիքը Գազայում խիստ պահանջված է, որովհետև հոկտեմբերի 7-ից` «Համաս»-ի ահաբեկիչների հարձակումից ի վեր Գազայի հատվածի էլեկտրամատակարարումը Իսրայելի կողմից դադարեցվել էր։

Գազայի հատվածում հիվանդանոցների ու կենսական այլ օբյեկտների սարքավորումները աշխատում էին գեներատորների միջոցով, որոնց վառելիքը վերջանալու մասին միջազգային կառույցները բազմիցս ահազանգել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում չորսօրյա հրադադար է հաստատվել