Հայաստանը պատրաստվում է լրացնել է Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը՝ դրանում ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հայերի սեփականության իրավունքի վերականգնման հարցը, «Ազատությանը» հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ այլ մանրամասներ չփոխանցելով:
Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարանից պահանջել էր Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել զինված ուժերի կողմից բոլոր քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի և բնակչության թիրախավորումը։
Հայկական կողմը սեպտեմբերի 22-ին հայտնեց, որ ՄԻԵԴ-ն այս գանգատը բավարարել է՝ պարտավորեցնելով Ադրբեջանին «ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ