Գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հաստատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի պաշտոնում։ Այս մասին ասվում է կազմակերպության քարտուղարության հրապարակած հաղորդագրությունում։
«2023 թվականի նոյեմբերի 23-ին Մինսկում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որում ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնում հաստատվեց գեներալ-գնդապետ Անդրեյ Նիկոլաևիչ Սերդյուկովը», - նշված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքը