Ռուսաստանն ափսոսում է Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի արտաքին վեկտորն ու կմնա Մոսկվայի դաշնակիցը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել, ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը», - նշել է Պեսկովը "Россия-1" հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում։
Պեսկովի խոսքով՝ գագաթնաժողովի օրակարգում եղել է «այսպես կոչված հայկական գործոնը», և այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել։
«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Մենք շարունակելու ենք Հայաստանի հետ գործակցությունը», - նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի ունեցավ կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ՀԱՊԿ-ին մեղադրել է 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու մեջ։
Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցույց տալու հարցն, իսկ ինքը՝ Փաշինյանը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մեկնի Մինսկ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տասմագամբետով․ «Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա հավաքի օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը»Հայաստանի վարչապետը չի մասնակցի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովինԳագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ միջոցառումներին չեն ներկայացել նաև Հայաստանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներն ու ԱԽ քարտուղարը:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տեղեկացրել է, որ չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ ԱԺ նախագահը չի մասնակցի ՀԱՊԿ-ի` դեկտեմբերի միջոցառմանը Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստինՀայաստանի ԱԳ նախարարը չի մասնակցի նոյեմբերի 22-ի ՀԱՊԿ նիստինԱվելի վաղ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նոր ներկայացուցիչ չի նշանակել:
Միաժամանակ, պաշտոնական Երևանը նշում է, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հեռանալու խնդիր օրակարգում չունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաֆարյան. «Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը»