Կրեմլը հուսով է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Չնայած Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը հրաժարվել են մասնակցել Մինսկում վաղը կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին՝ Կրեմլը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում։

«Անկասկած կարելի է ափսոսանք հայտնել, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցություն վաղվա գագաթնաժողովին չի լինի։ Մենք հուսով ենք՝ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով», - չորեքշաբթի օրն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով․ - «Իհարկե մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցել կազմակերպության միջոցառումներին։ Հայաստանը նաև հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր դեսպանին և նորին չի նշանակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստինՀայաստանի ԱԳ նախարարը չի մասնակցի նոյեմբերի 22-ի ՀԱՊԿ նիստինՀայաստանի վարչապետը չի մասնակցի ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին