Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները, ԱԽ քարտուղարները․ Հայաստանը չի մասնակցում

Այսօր Մինսկում անցկացվում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։

Նախատեսվում է քննարկել բազմակողմ համագործակցության արդյունքները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմա-քաղաքական փոփոխությունները։

Վաղը Մինսկում հանդիպելու են ՀԱՊԿ երկրների ղեկավարները։

Հայաստանի ներկայացուցիչները Մինսկի հանդիպումներին չեն մասնակցում։ Պաշտոնական Երևանը նախօրոք խնդրել էր Հայաստանին վերաբերող հարցերը հանել օրակարգից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տասմագամբետով․ «Երևանը խնդրել է ՀԱՊԿ առաջիկա հավաքի օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը»