Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ժամանել է Բաքու, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Դոքերթին նոյեմբերի 20-ին Երևանում էր։ Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք քննարկեցին տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցեր։
Այցից առաջ Հայաստանի Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտնել էր, որ Դոքերթին կլինի Երևանում, Բաքվում և Թբիլիսիում, կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
Սա Դոքերթի այս տարվա ընթացքում տարածաշրջանային երրորդ այցն է։