Ադրբեջանում Abzas Media-ի երկրորդ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվել

Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզի, արխիվ

Ադրբեջանի իրավապահները երկրի եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media-ի երկրորդ աշխատակցի դեմ են քրեական գործ հարուցել։ Առցանց թերթի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին մեղադրվում է մաքսանենգության մեջ:

Հետաքննող լրագրողը ձերբակալվել է նախօրեին, Meydan TV-ի փոխանցմամբ՝ նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ փաստաբանի՝ Վագիֆգիզիի մեղքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել:

Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին ևս ձերբակալվել է՝ նախօրեին, նրան մեղադրանք է առաջադրվել «արտարժույթի մաքսանենգության համար»։

Անկախ կայքը վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն Abzas Media-ի ղեկավարին մեղադրում է «արտարժույթի մաքսանենգության մեջ»Ձերբակալվել է Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը