«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմանի ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար», - քիչ առաջ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
«Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան», - պնդում է պաշտոնական Բաքուն և ընդգծում. - «Բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։
«Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», - շեշտում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հայկական կողմին հորդորելով «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը«Խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»․ ՀաջիևՎաշինգտոնը կրկին հայտարարում է՝ պատրաստ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև բանակցություններին