Իսրայելը հայտարարում է Գազայի հատվածի Ջաբալիա քաղաքի շրջափակման մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի շրջափակման մասին, որտեղ անցած շաբաթներին թեժ մարտեր էին ընթանում։

Ցախալի պնդմամբ՝ ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են այս շրջանում գտնվող երեք թունելներին, ինչի հետևանքով, ըստ իսրայելական կողմի հաղորդագրության, տասնյակ զինյալներ են սպանվել:

Անկախ աղբյուրները առայժմ չեն հաստատել այս տեղեկատվությունը։