Ադրբեջանի իրավապահները երկրում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլիին մեղադրանք են առաջադրել «արտարժույթի մաքսանենգության համար»։
Լրագրողը ձերբակալվել է երեկ առավոտյան արտերկիր մեկնելուց առաջ։
Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի փոխանցմամբ, Հասանլին իրեն մեղավոր չի ճանաչել և առաջադրված մեղադրանքն անհիմն է անվանել։
Լրագրողի ձերբակալությանը զուգահեռ Ադրբեջանի իրավապահները նաև խուզարկել են Abzas Media-ի խմբագրությունը։
Անկախ կայքը վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել։
Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International -ը դատապարտել են ադրբեջանցի լրագրողի և նրա գլխավորած լրատվամիջոցի դեմ գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը