55-ամյա Բելլա Աբրահամյանը, որ երբեք երեխաներ չի ունեցել, ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված քաոսի ընթացքում մահացած քրոջ տղային՝ 10-ամյա Սաշային է հիմա մայրություն անում:
Արցախցի կինը հիմա քրոջ որդու հետ Գորիսի հյուրանոցներից մեկում է ապրում, պատրաստվում են վարձով տուն տեղափոխվել: Գորիսի քաղաքապետարանի և Սոցապ նախարարության օգնությամբ դարձել է Սաշայի օրինական խնամակալը, սակայն ծնողազուրկ երեխայի կենսաթոշակի համար դեռ պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանան:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.