Պենտագոնի ղեկավարը ժամանել է Կիև

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն այսօր առավոտյան ժամանել է Ուկրաինա։

Կիև ժամանելուց անմիջապես հետո X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Պենտագոնի ղեկավարը նշել է, թե Ուկրաինայում է՝ «երկրի ղեկավարությանը կարևոր ուղերձ փոխանցելու նպատակով»։

«Միացյալ Նահանգները Ռուսաստանի ագրեսիայի և հանուն ազատության մղվող այս պայքարում շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ թե՛ հիմա և թե՛ ապագայում», - նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։