«Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները օրերս խուզարկել են Նյու-Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի երեք թիմակիցների բնակարանները», - հաղորդում է The New York Times պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ Անվտանգության դաշնային ծառայության ուշադրությանն արժանացած պաշտոնյաների թվում են Նյու-Յորքի քաղաքապետի արտաքին կապերի գծով օգնական, քաղաքի ադրբեջանական համայնքի ամենաակտիվ անդամներից Ռանա Աբբասովան, ինչպես նաև «Թուրքական ավիաուղիների» նախկին աշխատակից, որոշ ժամանակ Ադամսի թիմում աշխատած Ջենք Օջալը։
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ ամերիկացի իրավապահները հետաքննում են այն տեղեկությունները, որոնց համաձայն, Թուրքիայի կառավարության հետ սերտ կապեր ունեցող շինարարական ընկերությունները ֆինանսավորել են Ադամսի ընտրարշավը։ Դրա դիմաց, ըստ The New York Times-ի, Ադամսը ճնշում է գործադրել քաղաքի Հրշեջ ծառայության վրա, որպեսզի այն չարգելափակի Նյու-Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի նոր շենքի համար տրամադրվող շինթույլտվության տրամադրումը։
The New York Times-ի տեղեկություններով՝ Հրշեջ ծառայության աշխատակիցները նախագծի անվտանգությանը վերաբերող մի շարք լուրջ կասկածներ ունեին։