Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Ջուանշեր Բուրչուլաձեն անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով: Հանդիպման ընթացքում
Պապիկյանն ու Բուրչուլաձեն ստորագրել են երկու երկրների ՊՆ-ների միջև երկկողմ համագործակցության պլանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ևս հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ: Նրանք նույնպես անդրադարձել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան