Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 հազար 470 մարդ: Այդ մասին հայտնել է Al Jazeera արաբական հեռուստակայանը, որը նշել է, թե պաղեստինյան անկլավի առողջապահական համակարգի փլուզման հետևանքով զոհերի թիվը մի քանի օր չէր թարմացվել:
Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծություններից զոհվել է 11 հազար 180 մարդ, այդ թվում՝ 4 հազար 609 երեխա։ Գերատեսչության տվյալներով, վնասվածքներ ստացած մարդկանց թիվը մոտ 28 հազար 200 է:
Իսրայելում «Համաս»-ի գրոհների զոհ է դարձել մոտ 1200 մարդ: «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Անկախ աղբյուրները շարունակվող պատերազմի ընթացքում չեն կարող հաստատել կորուստների մասին վիճակագրական տվյալների արժանահավատությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավարի նստավայրին