Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման բանաձևը

Թուրքիայի, Հունգարիայի և Շվեդիայի դրոշները և ՆԱՏՕ-ի խորհրդանշանը:

Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր սկսել է քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու օրինագիծը:

Ենթադրվում է, որ հանձնաժողովը կհաստատի օրինագիծը, որը դրանից հետո պետք է ընդունվի խորհրդարանի լիագումար նիստում, ապա վավերացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ:

Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցության հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա:

Թուրքիան և Հունգարիան նախապայմաններ են ներկայացրել: Անկարան Ստոկհոլմից պահանջել է ապաստան չտալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին և արտահանձնել Անկարայի կողմից ահաբեչության համար մեղադրվող անձանց:

Երկու սկանդինավյան երկրները տասնամյակներ շարունակ չեզոք քաղաքականություն են վարել: Ֆինլանդիան այս տարվա ապրիլի 23-ին ի պաշտոնե միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ռուսաստանը խստորեն քննադատել է չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու երկու երկրների որոշումը: