Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղ չկա, ուր Իսրայելը չկարողանա հասնել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 15-ին այցելել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի սահմանին մոտ գտնվող Zikim ռազմակայան։

Զինվորականների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե «Գազայում տեղ չկա, ուր Իսայլելը չի հասնի»։

«Մենք կոչնչացնենք «Համաս»-ը (ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) ու կվերադարձնենք մեր պատանդներին», - ասել է նա։