Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։
Կոնգրեսի պաշտոնական կայքը տեղեկացում է, որ Պետդեպարտամենտից լսումներին մասնակցելու է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը երեկվա ճեպազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղից հեռացված հայերը տուն վերադառնալու ւ իրավունք ունեն և այդ իրավունքը պետք է պահպանվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն տուն վերադառնալու․ Միլլեր