Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պետք է կարգավորվեն միայն ադրբեջանական օրենքներով», հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Մուսավին։
X սոցցանցում նա գրել է․ «Իրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ այն է եղել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Տարածքային ամբողջականության վերականգնումը և Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի ինքնիշխանության ներքո դրական է ընդունվել Իրանի կողմից»։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մինչդեռ, օրերս նշել էր, որ Բաքուն պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, իսկ Հայաստանի հարավում արտատարածքային միջանցքների ստեղծմանը Թեհրանը կտրականապես դեմ է։