Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նաև լուսանկարներ հրապարակելով։
Այցն, ըստ գրառման, կայացել է Իջևանի գրասենյակի աջակցությամբ։
ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1000-ից ավելի պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու Եղեգնաձորի գրասենյակներից։
Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը ողջունում է Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդարձակելու՝ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը