Հայտնի ջազմեն Տիգրան Համասյանը, որն իր համաշխարհային շրջագայության ընթացքում երեք օր համերգներ կտա Երևանում, վստահ է՝ բեմի վրա քաղաքականությունը տեղ չունի։ Բայց արդյոք աշխարհի տարբեր կետերում ելույթ ունենալով հնարավոր չէր ուշադրությունը հրավիրել Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների վրա. արտիստը բացատրեց՝ իր գործն արվեստն է, որի միջոցով էլ աշխարհը ծանոթանում է նաև հայկական խնդիրներին։
Վերջին տարիների արցախյան զարգացումների ժամանակ ձեռքերը ծալած չի նստել։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 2 ժամում օնլայն համերգը մոտ 6 մլն դոլար է հավաքել, գումարն ուղարկվել է Հայաստան:
Լրագրողների հետ հանդիպման թեման թեև Համասյանի համերգներն էի՝ միջազգային հայտնի երաժիշտների մասնակցությամբ, բայցևայնպես Արցախը, Հայաստանին սպառնացող մարտահրավերները կարմիր թելի պես պտտվեցին ամբողջ զրույցի ընթացքում։
Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.