«Մարգահովիտը նոր Փարիզն է». երևանցի կինը նոր կյանքից բացի նոր բիզնես է սկսել Լոռիում

Լոռու Մարգահովիտը ոչ միայն հանգիստ ապրելու, այլև բիզնեսի լավագույն հնարավորություն է դարձել երևանցի Լուսինե Տոնոյանի համար։ Երկու տարի առաջ եկել, վարձակալած տան փոքրիկ տնամերձի ամեն հողակտորն օգտագործել ու մոտ 30 տեսակի բացառիկ բուսատեսակներ է ստացել՝ բազուկից մինչև Հայաստանում ոչ այնքան հայտնի քեյլ։

Ցրտաշունչ Մարգահովիտում խախտել է գյուղատնտեսության հաստատված կանոնները, թե այստեղ միայն ավանդական բանջարեղեն կարող ես աճեցնել։ Վստահ է՝ տարիներ հետո կարտոֆիլի ցանքսերը, որ, ըստ իրեն, այս գյուղի ուժեղ կողմերից չեն, այստեղ կպակասեն։

Նույն կարտոֆիլի կողքին անգամ դեղաբույսեր է աճեցրել՝ նարնջագույն վաղենակից մինչև դյութիչ լավանդա։

Առավել մանրամասն՝ ստորև.