«Սպասում ենք թղթին». արցախցի 10-ամյա Կարոն 1 ամսից ավելի է հաշմանդամության կարգի հաստատում չի ստացել

Արցախցի տասնամյա Կարոյի թոքերը, ոսկորները, շնչառական ու ստամոքսաաղիքային համակարգն աստիճանաբար տեղի են տալիս՝ դադարում են գործել: Տարիներ առաջ բժիշկները գենետիկ հիվանդություն՝ «մուկովիսցիդոզ» են ախտորոշել, դրանով, սակայն, առողջական գրքույկում գրառումները չեն ավարտվել․ էլի ծանր դիագնոզներ են հաստատվել։

Արցախի վրա հարձակումից հետո Կարոյին շտապօգնության մեքենայով Երևան՝ ուղիղ հիվանդանոց են հասցրել: Մայրը՝ Նարինեն էր ահազանգել՝ տղան շնչահեղձ է լինում, դատարկվող Ստեփանակերտում նրան օգնելու ճար բժիշկներն էլ չունեն:

Երևանյան հիվանդանոցում բժիշկները կայունացրել էին տղայի վիճակն ու մի քանի օր անց տղային դուրս գրել։

Ընտանիքը մինչև հիմա պայքարում է, որ նա փորձաքննություն անցնի, հաշմանդամության կարգ ստանալու համար թղթերը ներկայացրել են, բայց նախարարությունից ավելի քան մեկ ամիս է՝ պատասխան չկա։

Ժամը ժամին տղային դեղ հասցնելու համար ընտանիքը օրական 70 հազար դրամ է ծախսում։ Կառավարության կողմից արցախցիներին տրամադրված օգնությամբ կարողացել են տուն վարձել՝ շուրջ 200 հազար դրամով, դեղերին գրեթե ոչինչ չի մնացել։

Ամբողջական տեսանյութը՝ ստորև