Պապիկյանը Դուբայում մասնակցել է ավիացիոն ցուցահանդեսի բացմանը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:

Պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նախարարին հրավիրել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:

Հանդիսավոր արարողությունից հետո Պապիկյանն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցանկացած սպառազինության ձեռքբերում Հայաստանի հիմնարար իրավունքն է և կգնի որ երկրից հնարավոր լինի. ՄարուքյանՍուրեն Պապիկյանը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի նոր սպառազինությունը