«Երևանը ժխտում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքը», - այսօր Բաքվում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «թեև Բաքուն այժմ համակեցության և վերադարձի հստակ և թափանցիկ ծրագիր է ներկայացնում, Հայաստանը ժխտում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և այս հարցով որևէ տեսակետ չի ներկայացրել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է ԵրևանինԲաքվի քարոզած «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է. Փաշինյան