Խերսոնի վրա ռուսական բանակի գիշերային հարձակման հետևանքով քաղաքում լրջորեն տուժել է Գոնչարի անվան շրջանային գրադարանը՝ իր հազարավոր գրքերի հավաքածուով, հայտնել է Խերսոնի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Ըստ նրա՝ արդյունքում հրդեհ է բռնկվել։
Փրկարարները կրակը մարել են ավելի քան մեկուկես ժամ։
Պրոկուդինի խոսքով՝ հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ գրադարանի շենքը մեծ վնաս է կրել, ապակիները կոտրվել են, որոշ կառույցներ ավերվել են։
Ավելի ուշ Խերսոնի վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խերսոնի Դնեպրի շրջանին։ Արդյունքում տեղի 64-ամյա բնակիչը մահացել է սեփական տան բակում։ Մահացածի կինը հոսպիտալացվել է. նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։