Ֆինլանդիան արգելել է Ռուսաստանից երկիր մուտք գործել հեծանիվներով։
«Որևէ տեղ անհնար է գրավոր հաստատում ստանալ, բայց հեծանվորդներին հետ են ուղարկում: Մենք զանգահարեցինք ֆին սահմանապահներին, և նրանք հաստատեցին դա: Եվ անձամբ ինձ այսօր մերժեցին», - ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը:
Վաալիմաա անցակետի սահմանապահ հերթապահը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նոյեմբերի 9-ից Ֆինլանդիայի հարավարևելյան բոլոր անցակետերը փակ են Ռուսաստանից հեծանիվներով երկիր մուտք գործելու համար:
Թե կոնկրետ որ անցակետերին է վերաբերում արգելքը, չի նշվում։ DW-ն պարզաբանում է, որ հեծանիվները ռուսներն օգտագործել են Ֆինլանդիայի հետ սահմանին ավտոմոբիլային անցակետերը հատելու համար։
Ֆինլանդիան սեպտեմբերի 16-ից արգելել է ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը։ Բացառություններ կան ԵՄ քաղաքացիների և նրանց մտերիմների, դիվանագետների և մարդասիրական նկատառումներով երկիր ժամանած քաղաքացիների համար: