Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել է իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այդ մասին նա Մալագայում Եվրոպացի սոցիալիստների կուսակցության հավաքում ասել է ժամեր անց այն բանից հետո, երբ ռուսները մեծ թվով հրթիռներ են արձակել ուկրաինական բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի վրա:
«Սահմաններն ուժով փոխելն այլևս չպետք է գործադրվի Եվրոպայում: Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի ղեկավարը փորձում է խախտել այս կանոնը, ցանկանում է խլել մեկ ուրիշ երկրի տարածքը, և մենք չենք կարող դա թույյլ տալ»,- ասել է Շոլցը:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Եվրոպան պարտավոր է բոլոր միջոցներով սատարել Ուկրաինային և կանխել Պուտինի հաղթանակը: