Իսրայելը պարտավոր է անհապաղ դադարեցնել Գազայի ռմբահարումները, այսօր BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
«Եկեք պարզ խոսենք՝ ես առաջիններից էի, ով Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կառույց) կատարած գրոհից հետո զանգահարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին և դատապարտել գրոհը: Բայց առաջին իսկ օրվանից մենք պնդել ենք, որ պատասխան քայլը պետք է չհակասի միջազգային իրավունքին և պատերազմի միջազգային կանոններին»,- ասել է Մակրոնը:
Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան և այլ երկրներ կմիանան Գազայում հրադադար հաստատելու Ֆրանսիայի կոչին: