Արաբական և մահմեդական երկրները պահանջում են հրադադար Գազայում

Գազայի հարցով հավաք Սաուդյան Արաբիայում, Էր Ռիադ, 11 նոյեմբերի, 2023թ.

Սաուդյան Արաբիայում հավաքվել են արաբական և մահմեդական պետությունների լիդերները:

Մայրաքաղաք Էր Ռիադում գումարված գագաթնաժողովի օրակարգում Գազայի խնդիրն է: Հավաքի մասնակիցները պահանջել են անհապաղ դադարեցնել պաղեստինյան անկլավի ռմբահարումները և հրթիռակոծությունները:

Արաբական և մահմեդական ղեկավարները մտադիր են դիմել Միացյալ Նահանգներին՝ Գազայում հրադադար հաստատելու նպատակով Իսրայելի վրա ճնշում գործադրելու կոչով:

Հավաքի մասնակիցների թվում են նաև Իրանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը: