Սահմանամերձ Բերդում կանանց ձեռքով գործված խաղալիքները տարբեր երկրների սահմաններ են հատում, տարբեր ազգության երեխաների սիրված տիկնիկներ, մազակալներ ու մատիտակալներ դառնում։ 40 կանայք ամեն օր փոքրիկների համար անվնաս տասնյակ իրեր պատրաստելու համար մտքում հարյուրավոր անգամներ հաշվում են մեկից մինչև չորսը, որ հանկարծ արջուկների գույները, շարվածքն ու նախշերը չխառնեն։
Շյուղերի ու հելյունի վարպետներն անգամ կատակում են, թե հաշվելը կենցաղի մաս է դարձել, սկսել են հաշվել անգամ շրջապատի մարդկանց, շենքերն ու ձեռքի տակ ընկնող իրերը։
Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը դեռ տասը տարի առաջ մի տեղ է հավաքել հմուտ տավուշցիներին։ Ձեռագործությունից մինչև այգեգործություն. զբաղվում ու եկամուտ են ունենում, ասում է կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Բադալյանը։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.