Կիևը վաղ առավոտյան հրթիռակոծվել է

Ռուական հրթիռային հարվածը, Կիև, 11 նոյեմբերի, 2023թ.

Ուկրաինայի մայրաքաղաքում նոյեմբերի 11-ին՝ վաղ առավոտյան, հնչել են օդային հարձակման ազդանշաններ և մի քանի ուժեղ պայթյուններ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պայթյունները կապել է Կիևի մերձակայքում հակաօդային պաշտպանության գործողության հետ։

Ըստ BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության՝ դրանից քիչ ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել է, որ ռուսները փորձել են Կիևին հարվածներ հասցնել բալիստիկ հրթիռներով։

Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ նոյեմբերի 10-ի երեկոյան երկրի վրա օդային լայնածավալ հարձակում է եղել՝ ռուսական բանակի կողմից հարձակողական անօդաչու թռչող սարքերով։

Ուկրաինայի ՀՕՊ-ը կարողացել է ոչնչացնել հինգ ԱԹՍ-ներ Դնեպրի, Խարկովի, Նիկոլաևի, Պոլտավայի շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի մոտ:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական հրթիռակոծությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում՝ գրանցվել են 1 հրթիռային և 46 օդային հարվածներ, ինչպես նաև 30 հրթիռակոծություն բազմակի հրթիռային համակարգերից։