Փաշինյանը հանդիպում է ունեցել Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում նոյեմբերի 10-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ: Վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազն է։

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Քարիմ Խանը քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Կրեմլը ճիշտ քայլ չի համարում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից